Հայտարարություններ

Պոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի ​​​թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին

մայիսի 13, 2026

Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի  պետի (ծածկագիր՝  12-3-ՊԾ-27.2.ժա-Գ1-1) թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառի փորձի, մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում  (Պաշտոնի անձնագիր)։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն նշված մասնագիտություններով՝
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են՝
  1. «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
  2. «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային     հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
  3. Իրավագիտություն»,
  4. «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
  5. «Սոցիալական աշխատանք»,
  6. «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»,
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • կրտսեր ծառայող կարող է նշանակվել այն անձը, որը բավարարում է «Պրոբացիայի Ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
  • աշխատավարձի չափը՝ 366030 (երեք հարյուր վաթսունվեց հազար երեսուն) ՀՀ դրամ,
  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 1/1,
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության   եղանակով:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է Պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատված ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ՝

(տեղեկանքներ՝ քաղվածք ամբուլատոր քարտից, նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերներից)։

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է`  18.05.2026թ.:

Դիմումներն ընդունվում են 2026 թվականի մայիսի 13-ից մինչև 2026 թվականի մայիսի 18-ը ներառյալ՝ cadrer@probation.am  էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։

Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի մայիսի 18-ը ժամը 24։00-ն, իսկ թղթային ներկայացնելու դեպքում՝  2026 թվականի մայիսի 18-ը ժամը 17։00-ն։

Դիմող քաղաքացիները հայտարարության վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ, ք.Երևան,  Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ․ 015-40-02-23, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am