Հայտարարություններ
Լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի շրջանակներում սահմանված հատուկ անվանակարգի վերաբերյալ
հոկտեմբերի 30, 2018
Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին ամեն օր բախվող/բախված մարդկանց ձայնի հնարավորություն ընձեռելու և համակարգային փոփոխությունները խթանելու նպատակով Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի շրջանակներում սահմանվել է հատուկ անվանակարգ՝ լրագրողական ժանրերում ստեղծագործող նախկին/ներկա բանտարկյալների համար։ Մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակված լինելը պարտադիր պայման չէ։
Չափորոշիչներն են․
• թեմայի կարևորություն,
• փակ հաստատություններում առկա խնդիրների ներկայացում,
• խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ։
Հետաքրքրված լրագրողներն իրենց նյութերը կարող են ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfsnnGSZ8ykEIluAqxh1URkYexAhlAj... մինչև 2018 թ․նոյեմբերի 15-ը։
Մրցույթի պայմաններին և հայտը լրացնելու կանոններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://pjc.am/hy/node/361
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ +37412 755898 հեռախոսահամարով կամ info@pjc.am էլ. փոստով: