Հայտարարություններ
Հայտարարություն Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմմեթոդական և վերլուծական բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
մարտի 27, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի կազմմեթոդական և վերլուծական բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.1.բ-Գ1-1).
- Հիմնական գործառույթները՝
Բաժնի պետը`
- ապահովում է Ծառայության պետի հանձնարարությամբ տարածքային մարմիններում ընդհանուր գործունեության ուսումնասիրության և համակարգման աշխատանքները.
- ապահովում է ծառայողական քննությունների իրականացման աշխատանքները.
- ապահովում է ծառայության տարածքային մարմինների կողմից Օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պատշաճ կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները՝ ապահովելով միատեսակ իրավակիրառ պրակտիկան.
- ապահովում է ծառայողների կողմից «e-probation» էլեկտրոնային կառավարման համակարգում գրանցված շահառուների անձնական գործերի վարման նկատմամբ մշտադիտարկման աշխատանքները.
- պատիժների, անվտանգության միջոցների և խափանման միջոցների պատշաճ և օրենքներին համապատասխան կատարումը ստուգելու նպատակով ապահովում է շահառուի բնակության կամ պատժի կրման վայրեր այցելությունների կատարման աշխատանքները.
- Ծառայության պետի հանձնարարությամբ ապահովել Պրոբացիայի ծառայության պետի ցուցումների և հանձնարարականների նախագծերի մշակման աշխատանքները.
- ապահովում է խորհրդատվության տրամադրման և մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքերը՝ հիմնական մասնագիտական ստորաբաժանումներին.
- ապահովում է միջազգային և տեղական գործընկերների հետ փոխշահավետ համագործակցային կապերի ստեղծման, համակարգման, մշակման և զարգացման աշխատանքները.
- ապահովում է ոլորտին վերաբերվող խնդիրների վերհանման, ուսումնասիրման, վերլուծման և օրենսդրական առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
- ապահովում է Ծառայության շահերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության դատական ատյաններում, իրավապահ և այլ պետական մարմիններում.
- ապահովում է Ծառայությանն ուղղված դիմումների, բողոքների և այլ գրությունների ուսումնասիրման, պատասխանների նախապատրաստման աշխատանքները.
- ապահովում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասության շրջանակներում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների համակարգումը.
- ապահովում է Պրոբացիայի ծառայության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի, Պրոբացիայի ծառայության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրավական խորհրդատվության աշխատանքները:
- Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն:
- Բաժնի պետ կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, Պրոբացիայի ծառայության մասին ՀՀ օրենք, Պրոբացիայի մասին ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N452-Ն որոշմամբ հաստատված «Ներքին կանոնակարգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության», ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրաման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝
- Պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
- Կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում.
- Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
- Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
- Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
- թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու ժամկետը սահմանվում է 6 ամիս.
- աշխատավարձի չափը՝ 395.200 (երեք հարյուր իննսունհինգ հազար երկուհարյուր) դրամ.
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23.
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 29.03.2024թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 594196) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: