Հայտարարություններ

Հայտարարություն Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնում փորձագետ ներգրավելու մասին

հունիսի 23, 2025

1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ աջակցել Ծառայության էլեկտրոնային հսկողության համակարգի ենթակառուցվածքի սպասարկման ու արդիականացման  և համակարգին կցված անձանց շարունակական (շուրջօրյա) հեռահար մոնիթորինգի իրականացման աշխատանքներին, ապահովել համակարգի տարբեր ծրագրային ու ոչ ծրագրային բաղադրիչների և տեխնիկական միջոցների ու սարքավորումների անխափան ու արդյունավետ շահագործման գործընթացը, ինչպես նաև կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարականները. 2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝

  Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Փորձագետի պարտականությունները՝

  • գործող համակարգի տեղական սպասարկման ու անխափան աշխատանքի ապահովան, կառավարման աշխատանքներին մասնակցությունը ու խորհրդատվական աջակցությունը,
  • համակարգի արդիականացման ու հուսալիության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, մշտադիտարկումը,
  • կրիտիկական ու նշանակալից, ինչպես նաև այլ անհապաղ լուծում պահանջող թերությունների վերացման աշխատանքներին անմիջական ու գործուն մասնակցություն, թերությունների վերաբերյալ համապատասխան մասնագիտական գնահատականների, եզրակացությունների ու վերլուծությունների  տրամադրումը,
  • համակարգի՝ այլ համակարգերի ինտեգրման, կարգաբերման, ծրագրային թարմացումների և դրանց անխափան ու անվտանգ շահագործման աշխատանքներին մասնակցությունը,
  • էլեկտրոնային հսկողության ՏՏ համապատասխան ոլորտի նորամուծությունների ու ձեռքբերումների մշտադիտարկում, Ծառայության կարիքների համար առավել արդյունավետ ծրագրային ու տեխնիկական միջոցների ապահովմանն ուղղված ծրագրերի ու գործողությունների մշակման աշխատանքներին մասնակցությունը,
  • համակարգի ու դրա վերաբերյալ աշխատակիցներին աջակցության տրամադրումը, ուղորդումը և տեսական ու գործնական ուսուցանումը,
  • հսկողական սարքավորումների վերանորոգման աշխատանքների իրականացման կամ վերանորոգման համապատասխան ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը,
  • համակարգի աշխատանքի ընթացքում հնարավոր խնդիրների կանխատեսումը, ծագած խնդիրների արդյունավետ լուծումը:

 

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

    • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  •    բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեխնիկական կրթություն՝ տեղեկատվական  տեխնոլոգիաների ոլորտում),
  •  ՏՏ ոլորտում նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ,
  •  մոնիթորինգային ու ահազանգման համակարգերի ենթակառուցվածքի ծրագրային

   ու ոչ ծրագրային բաղադրիչների, դրանց կարգաբերման վերաբերյալ գիտելիքներ,

    • ցանցային ու համակարգչային անվտանգության միջոցների աշխատանքի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ, դրանց կիրառման, կարգաբերման և  ներդրման փորձ,
    • մոնիթորինգի գործիքներից ու ՏՏ համակարգերից օգտվելու հմտություններ,
    • մոնիթորինգի ու ահազանգման համակարգերի և դրա ենթակառուցվածքի նախագծերի վարման և կառավարման գիտելիքներ և հմտություններ,
    • անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
    • արագ որոշումներ կայացնելու, լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ճկունություն ու նախաձեռնողականություն,
    • ինքնուրույն աշխատելու և սահմանված ժամկետում աշխատանքն ավարտելու ունակություն, ճշտապահություն,
    • հաշվետվությունների կազման ու մշակման ունակություն,
    • հաղորդակցման հմտություններ, թիմային աշխատանքի ունակություն,
    • հայերեն (պարտադիր), ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (նվազագույնը տեխնիկական մակարդակով)։

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

  2025 թ. հունիսի 26-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

        ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • ինքնակենսագրական,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և    ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։

Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200 և  1430-1700-ը:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն, հեռ. 015-400-223