Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի տեղակալի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
մայիսի 29, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) Կոտայքի մարզային մարմնի (այսուհետ` Մարմին) պետի տեղակալ․
Հիմնական գործառույթները՝
բաժնի պետի տեղակալը`
- ամակարգում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը.
- համակարգում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը,
- համակարգում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը,
- համակարգում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ զեկույցների, հաշվետվությունների և միջնորդությունների տրամադրումը,
- համակարգում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը,
- համակարգում է օրենքով սահմանված դեպքերում հաշտարարության իրականացումը,
- համակարգում է վերասոցիալականացման միջոցառումների իրականացումը․
- համակարգում է օրինապահ վարքագծի ձևավորման, վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազման նպատակով ռիսկերի և պահանջմունքների գնահատման իրականացումը.
- համակարգում է ռիսկերի և պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա անհատական վերասոցիալականացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
- մարմնի լիազորությունների շրջանակներում համակարգում է պաշտոնական գրությունների, քաղաքացիների, Շահառուների դիմումներին, բողոքներին, սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու աշխատանքները,
- համակարգում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքի և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների, անվտանգության պատիժների և վերահսկողությունների հետ զուգահեռ կիրառվող էլեկտրոնային հսկողության կատարումը,
- համակարգում է միջնորդությունների ներկայացումը դատարան, ապահովում դատարանում ծառայության ներկայացուցչությունը։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
- բարձրագույն կրթություն:
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- բաժնի պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,
- պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար,
- կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում,
- ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,
- շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,
- իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը,
- աշխատավարձի չափը՝ 346.112 (երեք հարյուր քառասունվեց հազար հարյուր տասներկու) դրամ,
- աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Զ. Անդրանիկի 5,
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն.
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- աձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք։
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 03.06.2024թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 440-847) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: