Հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի պետի տեղակալի թափուր պաշտոնը  զբաղեցնելու մասին

մայիսի 15, 2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի այսուհետ` Մարմին էլեկտրոնային մոնիթորինգի  բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետի տեղակալ․
 
Հիմնական գործառույթները՝
բաժնի պետի տեղակալը`

  • համակարգում է շահառուների նկատմամբ կիրառված էլեկտրոնային հսկողության մշտադիտարկման աշխատանքները.
  • համակարգում է օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին և համակարգում է էլեկտրոնային հսկողության միջոց կիրառված անձանց նկատմամբ հատուկ ծրագրատեխնիկական միջոցներով առցանց հետևման աշխատանքները.
  • համակարգում է բաժնի լիազորությունների շրջանակում նախապատրաստվող առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդությունների, զեկուցագրերի և այլ գործառույթների իրականացումը։
  • համակարգում է Ծառայության պետի հանձնարարությամբ բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակման աշխատանքերը։
  • ժամանակին և ըստ պատշաճի վերահսկել էլեկտրոնային հսկողության սարքերի անխափան աշխատանքը.
  • վերահսկել դատարանի որոշումներով կամ դատավճիռներով նախատեսված տնային կալանքների և վարչական հսկողության իրականացումը, խափանման միջոցների էլեկտրոնային հսկողության իրականացումը։
  • առաջարկություններ ներկայացնել Ծառայության պետին՝ ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի և ոլորտին վերաբերող ստանդարտների, իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի նախագծերի, ինչպես նաև  պրոբացիայի աշխատակիցների վերապատրաստման, էլեկտրոնային հսկողության սենյակի պատրաստման և տեխնիկական զինման վերաբերյալ.
  • տեղեկանալ պրոբացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին,  ստանդարտներին և նորմատիվ տեխնիկական ակտերի վերաբերող տեղեկատվությանը.
  • ստուգել թողարկված գործիքների անխափան աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել գործիքի ֆունկցիաները, շտկել թերությունները.
  • ապահովել առաջարկությունների ներկայացման, տեղեկանքների և հաշվետվությունների կազմման, Ծառայության պետին ներկայացման աշխատանքները.
  • վերահսկել ստացված պաշտոնական գրությունների, դիմումների և հարցումների պատասխանների նախապատրաստման աշխատանքները։
  • վերահսկել էլեկտրոնային հսկողության միջոցներով պրոբացիայի շահառուներին.
  • օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին տրամադրել էլեկտրոնային հսկողության սարքեր։

 
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն:
  • ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
  • բաժնի պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
  • պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար:
  • կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
  • ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։
  • շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
  • իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։
  • աշխատավարձի չափը՝ 346.112 (երեք հարյուր քառասունվեց հազար հարյուր տասներկու) դրամ,
  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23,
  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:

 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն.

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),
  • աձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
  • լուսանկար՝ 3X4 չափսի,
  • բժշկական տեղեկանք։

 
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:

  • Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 20.05.2024թ.:

 ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 440-847) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: