Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի կրտսեր ծառայողի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
ապրիլի 18, 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի (այսուհետ՝ Բաժին) կրտսեր ծառայող (ծածակագիր՝ 12-3-ՊԾ-27․1․ա-ԿԾ-1 )
Հիմնական գործառույթները՝
կրտսեր ծառայողը՝
- իրականացնում է շահառուների նկատմամբ կիրառված էլեկտրոնային հսկողության մշտադիտարկման աշխատանքները,
- իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին և էլեկտրոնային հսկողության սարքերի տրամադրման աշխատանքները,
- իրականացնում է էլեկտրոնային հսկողության միջոց կիրառված անձանց նկատմամբ հատուկ ծրագրատեխնիկական միջոցներով առցանց հետևման աշխատանքները,
- իրականացնում է բաժնի լիազորությունների շրջանակում նախապատրաստվող առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդությունների, զեկուցագրերի և այլ գործառույթների կատարումը,
- տարածքային մարմիններում կիրառվող էլեկտրոնային հսկողության աշխատանքների վերաբերյալ պահանջել տեղեկատվություն էլեկտրոնային հսկողության սարքերի փորձարկման, ինչպես նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների կողմից դրանց կիրառումն ապահովելու նպատակով՝ համապատասխան մարմիններին ներգրավվելու տեղանքի ուսումնասիրման և շահագործվող կառույցներում սարքերի անխափան աշխատանքերն որոշելու գործընթացներին,
- տեղեկանալ միջազգային փորձի փոխանակման ուսումնասիրության, պետական ծրագրերի և միջոցառումների մշակման աշխատանքների նպատակով կազմակերպվող հանդիպումների և քննարկումների մասին,
- ժամանակին և ըստ պատշաճի վերահսկել էլեկտրոնային հսկողության սարքերի անխափան աշխատանքը,
- կատարել դատարանի որոշումներով կամ դատավճիռներով նախատեսված տնային կալանքների և վարչական հսկողության իրականացումը, խափանման միջոցների էլեկտրոնային հսկողության իրականացումը,
- տեղեկանալ պրոբացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին, ստանդարտներին և նորմատիվ տեխնիկական ակտերի վերաբերող տեղեկատվությանը,
- ստուգել թողարկված գործիքների անխափան աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել գործիքի ֆունկցիաները, շտկել թերությունները,
- ապահովել առաջարկությունների ներկայացման, տեղեկանքների և հաշվետվությունների կազմման, Ծառայության պետին ներկայացման աշխատանքները,
- կատարել ստացված պաշտոնական գրությունների, դիմումների և հարցումների պատասխանների նախապատրաստման աշխատանքները,
- կատարել էլեկտրոնային հսկողության միջոցներով պրոբացիայի շահառուների հսկողությունը,
- օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին տրամադրել էլեկտրոնային հսկողության սարքեր։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են,
1) «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
3) Իրավագիտություն»,
4) «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
5) «Սոցիալական աշխատանք»,
6)«Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»,
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- կրտսեր ծառայող կարող է նշանակվել այն անձը, որը բավարարում է «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 14-րդ և 41-րդ հոդվածներով սահմանված պահանջներին,
- պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար,
- կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում,
- ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության տարածքային ազդեցություն,
- իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան մարմնի այլ կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների, այլ մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդես է գալիս համապատասխան մարմնի ներսում և համապատասխան մարմնից դուրս ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում,
- իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը,
- աշխատավարձի չափը՝ ՝ 206336 (երկու հարյուր վեց հազար երեք հարյուր երեսունվեց) դրամ,
- աշխատավայրի հասցեն՝ ք․ Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
- Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 23.04.2025թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. +374 15 400 225) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին: