Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժն ավագ ծառայողի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
հոկտեմբերի 17, 2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) կենտրոնական մարմնի էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի (այսուհետ՝ Բաժին) ավագ ծառայող․
Հիմնական գործառույթները՝
ավագ ծառայողը՝
- իրականացնում է շահառուների նկատմամբ կիրառված էլեկտրոնային հսկողության մշտադիտարկման աշխատանքները,
- իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքային մարմիններին և էլեկտրոնային հսկողության սարքերի տրամադրման աշխատանքները,
- իրականացնում է էլեկտրոնային հսկողության միջոց կիրառված անձանց նկատմամբ հատուկ ծրագրատեխնիկական միջոցներով առցանց հետևման աշխատանքները,
- իրականացնում է բաժնի լիազորությունների շրջանակում նախապատրաստվող առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդությունների, զեկուցագրերի և այլ գործառույթների կատարումը,
- ժամանակին և ըստ պատշաճի վերահսկել էլեկտրոնային հսկողության սարքերի անխափան աշխատանքը,
- կատարել դատարանի որոշումներով կամ դատավճիռներով նախատեսված տնային կալանքների և վարչական հսկողության իրականացումը, խափանման միջոցների էլեկտրոնային հսկողության իրականացումը,
- տեղեկանալ պրոբացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին, ստանդարտներին և նորմատիվ տեխնիկական ակտերի վերաբերող տեղեկատվությանը,
- ստուգել թողարկված գործիքների անխափան աշխատանքը, անհրաժեշտության դեպքում ավելացնել կամ պակասեցնել գործիքի ֆունկցիաները, շտկել թերությունները,
- տարածքային մարմիններում կիրառվող էլեկտրոնային հսկողության աշխատանքների վերաբերյալ պահանջել տեղեկատվություն էլեկտրոնային հսկողության սարքերի փորձարկման, ինչպես նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների կողմից դրանց կիրառումն ապահովելու նպատակով՝ համապատասխան մարմիններին ներգրավվելու տեղանքի ուսումնասիրման և շահագործվող կառույցներում սարքերի անխափան աշխատանքերն որոշելու գործընթացներին,
- տեղեկանալ միջազգային փորձի փոխանակման ուսումնասիրության, պետական ծրագրերի և միջոցառումների մշակման աշխատանքների նպատակով կազմակերպվող հանդիպումների և քննարկումների մասին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- ավագ ծառայող կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար,
- կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում,
- ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,
- շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,
- իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը,
- իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը,
- աշխատավարձի չափը՝ 228.800 (երկու հարյուր քսանութ հազար ութ հարյուր) դրամ
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 23,
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
- Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
- Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 22.10.2024թ.:
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 44-08-47) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ cadrer@probation.am հասցեին: