Քննարկվել են նախաազատումային զեկույցների կատարելագործման հնարավորությունները Հայաստանում
օգոստոսի 27, 2025
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված նախաազատումային զեկույցների բարելավմանն ուղղված կարիքների գնահատման արդյունքների ներկայացմանը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Վահագն Չարխիֆալաքյանը՝ ընդգծել է, որ նախաազատումային զեկույցների կատարելագործումը կարևոր նշանակություն ունի ինչպես շահառուների անհատական կարիքների ճիշտ գնահատման, այնպես էլ արդար և հիմնավորված դատական որոշումների կայացման համար։ Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ծառայությանը զարգացնել պրոֆեսիոնալ կարողությունները և ներդնել միջազգային փորձին համապատասխան գործիքներ։
Քննարկումների ընթացքում ներկայացվել են կարիքների գնահատման արդյունքները, համեմատական փորձը եվրոպական մի շարք երկրների մոտեցումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ Հայաստանի համակարգի բարելավման ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցած ինտերակտիվ քննարկումները հնարավորություն են տվել ծառայության ներկայացուցիչներին և շահագրգիռ կողմերին միասին մշակել գործնական քայլեր՝ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և շահառուների հետ աշխատանքի որակը կատարելագործելու նպատակով։
Այս հանդիպումը ևս մեկ քայլ է Պրոբացիայի ծառայության հզորացման և միջազգային լավագույն փորձի ներմուծման գործընթացում, որն ուղղված է արդարադատության ոլորտի արդիականացմանը և հանրային անվտանգության ապահովմանը։