Հաղորդագրություններ
Տոնական միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան
հունիսի 01, 2026
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը կազմակերպել է տոնական միջոցառում ծառայության 15 շահառուների երեխաների համար։ Միջոցառմանը մասնակցել են նաև բաժնի աշխատակիցների երեխաները։
Տոնական օրը հագեցած էր հետաքրքիր և ուրախ խաղերով, մրցույթներով ու ժամանցային ծրագրերով, որոնք երեխաներին պարգևել են վառ տպավորություններ և դրական հույզեր։ Միջոցառման ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև երեխաների ծնողները՝ ներգրավվելով տարբեր խաղերի և թիմային առաջադրանքների մեջ։
Համատեղ անցկացված խաղերն ու միջոցառումները նպաստել են ծնող-երեխա կապի ամրապնդմանը, փոխադարձ վստահության և ջերմ հաղորդակցության զարգացմանը։ Միջոցառումը նաև հնարավորություն է տվել երեխաներին շփվել հասակակիցների հետ, անցկացնել ուրախ և հիշարժան օր՝ լի ժպիտներով և դրական էներգիայով։