Հաղորդագրություններ
Տավուշի մարզի շահառուներն այցելել են Սուրբ Խաչ եկեղեցի
հոկտեմբերի 10, 2025
Պրոբացիայի շահառուների կրթական, հոգևոր և մշակութային ներառման նպատակով Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել են թվով 8 շահառուների այց Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցի։
Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների հոգևոր գիտելիքների զարգացումը, նպաստել նրանց մշակութային և ազգային արժեքների ճանաչմանը, ինչպես նաև ձևավորել հասարակության հետ փոխադարձ հարգանքի վերաբերմունք։
Պրոբացիայի ծառայությունը շարունակաբար իրականացնում է վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը միտված տարբեր նախաձեռնություններ՝ աջակցելով շահառուների կայուն վերադարձին համայնքային կյանք։