Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Տավուշի մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելել են Սբ․ Խաչ եկեղեցի

հոկտեմբերի 03, 2025

Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի նախաձեռնությամբ շարունակվում են շահառուների վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները։

Սեպտեմբերի 26-ին Տավուշի մարզային մարմնում  հաշվառված թվով 8 շահառուների մասնակցությամբ կազմակերպվել է այցելություն Դիլիջան համայնքի Սուրբ Խաչ եկեղեցի։ Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների հոգևոր գիտելիքների զարգացումը, նպաստել մշակութային և հասարակական արժեքների ճանաչմանը։

Պրոբացիայի ծառայությունը մշտապես իրականացնում է նմանատիպ նախաձեռնություններ՝ նպաստելով շահառուների վերաինտեգրմանը և հասարակության լիարժեք անդամ դառնալուն։