Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Վոլեյբոլի ընկերական հանդիպում Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուների մասնակցությամբ

հունիսի 18, 2021
Պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումների շրջանակներում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և «Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի միջև համագործակցության արդյունքում, 2021 թվականի հունիսի 18-ին կազմակերպվել է վոլեյբոլի ընկերական հանդիպում՝ մարմնում հաշվառված թվով 6 շահառուների և մարզադպրոցի սաների միջև: Խաղն ընթացել է ջերմ մթնոլորտում: Շահառուները ընկերական հանդիպմանը մասնակցել են  մեծ ոգևորությամբ և լավ խաղ են ցուցադրել։
Մարզադպրոցի տնօրինության հետ համաձայնություն է ձեռք բերվել հետագայում պարբերաբար նման ընկերական հանդիպումներ կազմակերպել, ինչպես նաև  պարապմունքներ անցկացնել մարմնում հաշվառված շահառուների հետ՝ թիմ ձևավորելու նպատակով: