Վերասոցիալականացման միջոցառում Կապանում
ապրիլի 29, 2026
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի Կապանի նստավայրի կողմից կազմակերպվել է վերասոցիալականացման միջոցառում՝ Կապան համայնքի «Կապանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ում։
Միջոցառման շրջանակում Սյունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 10 շահառուներ այցելել են Կապանի երկրագիտական թանգարան, որտեղ հնարավորություն են ունեցել ծանոթանալու Սյունիքի մարզի 19–20-րդ դարերի պատմությանը և մշակութային ժառանգությանը։ Թանգարանի մասնագետի ուղեկցությամբ շահառուներն շրջել են ցուցասրահներում, ծանոթացել հնագիտական գտածոներին, քանդակներին և թանգարանի պատմությանը։
Այցի ընթացքում առանձնակի հետաքրքրություն է առաջացրել կնոջ կերպարանքով խեցանոթը, որը եզակի նմուշ է և կարևոր տեղ է զբաղեցնում ոչ միայն Սյունիքի, այլև ողջ Հայաստանի մշակութային ժառանգության մեջ։
Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների հետաքրքրությունը պատմամշակութային արժեքների նկատմամբ, ձևավորել հարգանք ազգային ժառանգության հանդեպ, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական, գիտակցական և քաղաքացիական զարգացմանը։