Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուն ապահովվել է մշտական աշխատանքով

հունիսի 18, 2026

Իրավախախտում թույլ տված և վերահսկողության տակ գտնվող անձանց վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման և սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի միջնորդությամբ մարմնում հաշվառված թվով մեկ շահառու ապահովվել է մշտական աշխատանքով։

Վայոց ձորի մարզային մարմնի և շինարարական գործունեություն իրականացնող «Առխ Բիլդ» կազմակերպության միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում շահառուն սույն թվականի հունիսի 10-ից ընդունվել է աշխատանքի՝ որպես շինարար։

Շահառուի աշխատանքային ներգրավվածությունը կարևոր քայլ է նրա սոցիալական կայունության ապահովման, ինքնուրույն կյանքի կազմակերպման և հասարակության մեջ լիարժեք վերաինտեգրման գործընթացում։

Հատկանշական է, որ «Առխ Բիլդ» կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս համագործակցել Պրոբացիայի ծառայության հետ և հնարավորության սահմաններում ներգրավել պրոբացիայի շահառուներին՝ նպաստելով նրանց վերասոցիալականացման և հասարակական կյանքում ակտիվ մասնակցության ապահովմանը։