Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները ներգրավվել են մշակութային ծրագրում
դեկտեմբերի 03, 2025
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմինը շարունակում է խթանել շահառուների մշակութային կրթությունը և առողջ հասարակական ներգրավվածությունը՝ իրականացնելով բազմաբնույթ վերասոցիալականացման նախաձեռնություններ։
Վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է մասնակցություն Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը անցկացված համերգային միջոցառմանը, որը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։ Համերգը ներկայացրել է Վանաձորի կամերային նվագախումբը՝ կատարելով հայ և օտարերկրյա հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Միջոցառմանը մասնակցած շահառուների մեծ մասն առաջին անգամ էր հնարավորություն ստանում լսելու կամերային երաժշտություն։ Նրանք բարձր են գնահատել միջոցառման մշակութային արժեքը և ընդգծել դրական ազդեցությունը իրենց երաժշտական ընկալումների ու մտահորիզոնի վրա։
Այսպիսի միջոցառումներին շահառուների ներգրավումը միտված է մշակութային ճաշակի ձևավորմանը, ստեղծագործական մտածողության խթանմանը և դրական վարքագծային մոդելների ամրապնդմանը, ինչը կարևոր դեր ունի նրանց իրավագիտակցական զարգացման և վերասոցիալականացման գործընթացում։