Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են սպորտային միջոցառման
հուլիսի 15, 2026
Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմինը, շարունակելով համագործակցությունը Եղեգնաձոր քաղաքում գործող «Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հետ, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում պարբերաբար իրականացնում է սպորտային միջոցառումներ՝ նպաստելով շահառուների առողջ ապրելակերպի ձևավորմանը և սոցիալական հմտությունների զարգացմանը, որի շրջանակներում արմնում հաշվառված թվով 16 շահառու, մասնակցել է Եղեգնաձոր քաղաքում կազմակերպված սպորտային միջոցառմանը։
Մարզադաշտում անցկացված հանդիպման ընթացքում մասնակիցները երկու թիմի բաժանված մրցել են բասկետբոլի և ֆուտբոլի խաղերում, ինչպես նաև անհատապես զբաղվել տարբեր մարզաձևերով։
Միջոցառումն անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում։ Շահառուները մեծ ոգևորությամբ մասնակցել են մարզական ակտիվություններին, ցուցաբերել թիմային համագործակցություն և մարզական բարձր ակտիվություն, ինչը նպաստել է փոխադարձ վստահության, հաղորդակցման և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։
«Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրինությունը վերահաստատել է իր պատրաստակամությունը հետագայում ևս հյուրընկալելու Ծառայության շահառուներին և նրանց ներգրավելու մարզական տարբեր նախաձեռնություններում։