Հաղորդագրություններ

Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված շահառուները այցելել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

սեպտեմբերի 05, 2019
2019 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպել էին մարմնում հաշվառված 4 շահառուների  այցելությունը Եղեգնաձորի երկրագիտական թանգարան:
Շահառուների վերասոցիալականացման նպատակով թանգարանի տնօրինության հետ կնքված հուշագրի շրջանակներում գիտաշխատողների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում շահառուները ծանոթացել են թանգարանային նմուշներին, դրանց պատմությանը և ծագմանը: