Վայոց Ձորի մարզային բաժնի աշխատակիցների հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
փետրվարի 18, 2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնի կողմից մասնակիցներին հակիրճ ներկայացվել է Պրոբացիայի ծառայության գործունեությունը` քրեական հանցանք կատարած անձանց հասարակությունից առանց մեկուսացվելու պատիժ կրելու հանգամանքների, նրանց քրեական մշակույթից զերծ պահելու, հասարակությանը վերաինտեգրվելու, կրկնահանցագործության բացառման, հասարակության պիտանի անդամ դառնալու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև լրատվամիջոցների ուրույն դերն ու նշանակությունը պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող աշխատանքների մասին հասարակության լայն խավերի իրազեկման գործում և պայմանավորվածություն է ձեռք բերվել շահառուների վերաինտեգրման առանձին ծրագրերի, կազմակերպվող մշակութային, կրթական, սպորտային և այլ միջոցառումների լուսաբանման և շարունակական համագործակցության վերաբերյալ: