Ստեղծագործական ու մշակութային երկխոսություն․ Պրոբացիայի շահառուները հանդիպել են դերանաս Վարդան Պետրոսյանի հետ
սեպտեմբերի 17, 2025
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում անցկացվեց հանդիպում ճանաչված դերասան, թատերագիր, գրող, երգիչ Վարդան Պետրոսյանի հետ։ Միջոցառմանը մասնակցել են բաժնում հաշվառված 18 շահառուներ։
Հանդիպման նպատակն էր նպաստել մշակութային և մտավոր շփումների զարգացմանը, արժեքների ու գաղափարների փոխանակմանը, ինչպես նաև աջակցել մասնակիցների ստեղծագործական ու կրթական մոտիվացիայի ձևավորմանը։
Միջոցառման ընթացքում շահառուները հնարավորություն ստացան անմիջական շփման, քննարկումների և հարցուպատասխանի միջոցով ծանոթանալու Վարդան Պետրոսյանի ստեղծագործական ուղուն ու հասարակական մտքին։
Նմանատիպ հանդիպումները կարևոր դեր ունեն վերասոցիալականացման գործընթացի աջակցման գործում՝ ընդգծելով արվեստի և մշակույթի դերը ոգեշնչման, հոգևոր աճի և հասարակությունում արդյունավետ ինտեգրման ապահովման հարցում։