Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Սոցիալական հմտությունների զարգացումը՝ վերասոցիալականացման կարևոր բաղադրիչ

հուլիսի 27, 2026

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 16 շահառու մասնակցել է սոցիալական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթաց-սեսիայի, որի ընթացքում մասնակիցները կազմել են իրենց ինքնակենսագրականները, ինչպես նաև մասնակցել աշխատանքի ընդունման գործընթացը մոդելավորող հարցազրույցի՝ հնարավորություն ստանալով գործնականում կիրառել ստացած գիտելիքներն ու գնահատել իրենց պատրաստվածությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի որոնման և աշխատանքի ընդունման գործընթացում կարևոր նշանակություն ունեցող հմտությունները, դրանց զարգացման և արդյունավետ կիրառման մեխանիզմները։ Դասընթացը ներառել է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին ոչ միայն ծանոթանալ անհրաժեշտ գիտելիքներին, այլև անմիջապես կիրառել դրանք գործնական իրավիճակներում։

Նման նախաձեռնությունները նպաստում են շահառուների սոցիալական և մասնագիտական հմտությունների զարգացմանը, բարձրացնում նրանց մրցունակությունը աշխատաշուկայում և աջակցում արդյունավետ վերասոցիալականացման գործընթացին։