Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն ավարտել են «Ծնողավարման հմտություններ» դասընթացը

մայիսի 21, 2025

ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում, ինչպես նաև Արարատի և Կոտայքի մարզային մարմիններում ավարտվել է ապրիլի 7-ից մեկնարկած վերասոցիալականացման ծրագիրը։

Դասընթացը կազմակերպվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (UNICEF) հետ համատեղ համագործակցության շրջանակում։

Ծրագրի շրջանակում «Ծնողավարման հմտություններ» խորագրով դասընթացներին մասնակցել են Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 40 շահառու։ Դասընթացներն իրականացվել են 4 խմբով՝ յուրաքանչյուրում ընդգրկված լինելով 10 մասնակից։ Դասընթացները բաղկացած են եղել 6 հանդիպումից՝ յուրաքանչյուր հանդիպումը տևել է 2.5 ժամ։

Թրեյնինգային ծրագրի հիմնական նպատակը ծնողական հմտությունների զարգացումն է՝ երեխաների հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև ոչ կառուցողական վարքագծի նկատմամբ առողջ ու արդյունավետ արձագանքներ ձևավորելու նպատակով։

Ծրագրի ավարտից հետո բոլոր շահառուներին հանձնվել են մասնակցության վկայականներ։

Այս նախաձեռնությունն իր նպաստն է բերում շահառուների վերասոցիալականացմանը և ընտանիքներում առողջ մթնոլորտի ձևավորմանը։