Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

մայիսի 07, 2025

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը՝ այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Միջոցառումը կազմակերպվել էր Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից։ Մասնակցել են ծառայությունում հաշվառված 16 շահառու։

Այցելությունն աջակցել է շահառուներին՝ ձևավորելու պատմության մասին ամբողջական պատկերացում, խորացնելու ազգային ինքնության և պատմական հիշողության ընկալումը, ինչպես նաև արժևորելու հիշատակի և հարգանքի կարևորությունը։ Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են նաև մարդկային իրավունքների և արդարության նկատմամբ գիտակցության բարձրացմանը։

Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը միտված է շահառուների հասարակական ինտեգրմանը՝ ընդգծելով մշակութային ժառանգության ճանաչման և հոգևոր զարգացման նշանակությունը վերականգնողական գործընթացում։