Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

փետրվարի 06, 2025

Պրոբացիայի ծառայությունում հաշվառված 11 շահառուներ մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից կազմակերպված մշակութային միջոցառմանը՝ ճանաչողական այց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Էքսկուրսավար ներկայացրել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 3 նշանավոր հնավայրերը` Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ և այդ հնավայրերից հայտնաբերված, ցուցադրված նյութական մշակույթի մնացորդներն ու գտածոները, ինչպես նաև թանգարանի հավաքածուի կազմում առկա վերոնշյալ հնավայրերից և Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող առարկաները։

Այցելություն ցանկացած մշակութային օջախ նպատակ ունի բարձրացնել շահառուների գեղագիտական և մշակութային ճաշակը, նպաստել վերջիններիս հոգևոր գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել շահառուներին ստեղծել հանրային օգտակար կապեր։