Պրոբացիայի շահառուներն այցելել են Երևանի պատմության թանգարան
հոկտեմբեր 26, 2026
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը կազմակերպել է այց Երևանի պատմության թանգարան։ Այցին մասնակցել են բաժնում հաշվառված 8 շահառու։
Այցի նպատակն էր նպաստել շահառուների մշակութային զարգացմանը, պատմամշակութային արժեքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և ազգային ինքնության ամրապնդմանը, ինչպես նաև խթանել նրանց ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին։
Շահառուները ծանոթացել են Երևանի ավելի քան 2800-ամյա պատմությանը, քաղաքի հիմնադրմանն ու զարգացմանը, նրա ճարտարապետական կերպարի փոփոխություններին, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջանների կենցաղն ու մշակույթը ներկայացնող ցուցանմուշներին։
Այցը շահառուների համար հնարավորություն էր ընդլայնելու իրենց գիտելիքները մայրաքաղաքի պատմության և մշակութային ժառանգության մասին և ամրապնդելու հարգալից վերաբերմունքը պատմամշակութային արժեքների նկատմամբ։