Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուներն այցելել են Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահ

սեպտեմբերի 15, 2025

Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմինը շարունակում է վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում մշակութային միջոցառումների իրականացումը։ Տավուշի մարզային մարմնում հաշվառված մի շարք շահառուներ մասնակցել են Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ կազմակերպված այցին։

Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների մշակութային գիտելիքների զարգացումը, նրանց ծանոթացնել պատմամշակութային արժեքներին և ձևավորել հասարակական կյանքի մեջ ակտիվ մասնակցության մոտիվացիա։

Այցի ընթացքում շահառուները հնարավորություն ունեցան ծանոթանալու թանգարանի հարուստ հավաքածուին, որը ներկայացնում է Տավուշի պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Նման ծրագրերը ոչ միայն օգնում են ընդլայնել մասնակիցների աշխարհայացքը, այլև նպաստում են նրանց վերասոցիալականացմանը՝ մշակույթի և կրթության միջոցով։