Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուների մասնակցությամբ իրականացվել է մշակութային ժառանգությանը նվիրված ճանաչողական միջոցառում

դեկտեմբերի 05, 2025

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմինը վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում շահառուների համար կազմակերպել է այցելություն Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ անցկացվում էր ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գաղափարին նվիրված ցուցահանդես-էքսպո։

Այցի ընթացքում շահառուները շրջել են թանգարանում, ծանոթացել հայկական ավանդական մշակույթի տարրերին, դիտել ազգային խաղեր և պարեր, լսել ազգային երգեր։ Նրանք նաև հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական ավանդական ուտեստներ ու մթերքներ՝ գաթա, տոլմա, խավիծ, մածուն և այլն։

Միջոցառումն ունեցել է դրական ազդեցություն՝ նպաստելով շահառուների մշակութային գիտակցության, արժեքային համակարգի և վարքագծային դրական մոդելների ձևավորմանը։