Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուների համար մեկնարկել է եռամսյա մշակութային վերասոցիալականացման ծրագիրը

մարտի 31, 2025

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ մեկնարկել է մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման եռամսյա ծրագիրը, որը ներառում է երեք փուլ: Առաջին փուլում շահառուները այցելու են մշակութային կարևոր հաստատություններ՝ Մատենադարան, Երևանի պատմության թանգարան և Գրականության և արվեստի թանգարան:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր փուլի ավարտին կազմակերպել քննարկումներ, որոնք կօգնեն շահառուներին խորապես ընկալել մշակութային արժեքները, արտահայտել իրենց մտքերն ու տպավորությունները, ինչպես նաև զարգացնել ստեղծագործական հմտությունները:

Ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից կազմակերպվել է առաջին մշակութային միջոցառումը՝ այցելություն Մատենադարան, որին մասնակցել են 13 շահառու:

Այցելությունը հնարավորություն է տվել շահառուներին խորապես հասկանալու, թե ինչպես են հայ մտավորականները ստեղծել, պահպանել ու փոխանցել իրենց գիտելիքը սերունդներին՝ անգամ դժվարին ժամանակներում։

Մշակութային հաստատությունների այցելությունները նպաստում են շահառուների իրավագիտակցության բարձրացմանը, արժեքային համակարգի վերանայմանը և օգտակար հանրային կապերի ստեղծմանը։

Պրոբացիայի ծառայությունը կարևորում է նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են շահառուների վերասոցիալականացմանը և աջակցում նրանց հասարակության լիարժեք անդամ դառնալու ճանապարհին։