Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները ներկա են եղել «Արենա Լոռի» միջազգային արվեստի փառատոնին

օգոստոսի 31, 2025

Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառված երեք շահառու օգոստոսի 28-ին վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում մասնակցել են Ստեփանավան քաղաքում անցկացվող «Արենա Լոռի» միջազգային արվեստի փառատոնի միջոցառմանը։

Շահառուները հնարավորություն են ունեցել ներկա լինելու օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 93-րդ թատերաշրջանի բացման հանդիսավոր միջոցառմանը և դիտելու թատրոնի այցեքարտային ներկայացումներից մեկը՝ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։

Մշակութային այս այցը նպաստել է շահառուների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դասական երաժշտության և բալետային արվեստի նկատմամբ հետաքրքրության խթանմանը, ինչպես նաև հաղորդակցման ու սոցիալական հմտությունների զարգացմանը։

Պրոբացիայի ծառայությունը շարունակաբար իրականացնում է մշակութային ուղղվածությամբ ծրագրեր, որոնք կարևոր դեր ունեն շահառուների հասարակական ինտեգրման, ինքնաճանաչման և արժեքային համակարգի զարգացման գործում։