keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Պրոբացիայի շահառուները ներկա են գտնվել Հայաստան - Ղազախստան հավաքականի խաղին
մարտ 26, 2017
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության 20 անչափահաս շահառուները, «Project Harmony» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ, մարտի 26-ին ներկա գտնվեցին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և վայելեցին Հայաստանի հավաքականի՝ Ղազախստանի ընտրանու նկատմամբ գրանցած 2:0 հաշվով հաղթանակը: