Պրոբացիայի շահառուները մշակութային շրջայց են իրականացրել Կապանի թանգարան-պատկերասրահում
մայիսի 26, 2025
Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի կողմից իրականացվող վերասոցիալականացման ծրագրի շրջանակում կազմակերպվել է մշակութային միջոցառում, որին մասնակցել են մարզային մարմնում հաշվառված թվով 15 շահառու (1 կին և 14 տղամարդ)։
Շահառուները մարզային մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Կապան համայնքի «Թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ի թանգարան-պատկերասրահ։ Թանգարանն առանձնանում է ժամանակակից և դասական արվեստի հավաքածուով՝ ներկայացնելով ՀՀ տարբեր շրջանների և հատկապես Կապան համայնքի արվեստագետների ստեղծագործություններ։
Մասնակիցները ծանոթացել են Վրույր Գալստյանի, Վաղարշակ Ադամյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Նարեկ և Բորիկ Մինասյանների, Հրանտ Դանիելյանի և այլ ճանաչված արվեստագետների աշխատանքներին։
Այցելության նպատակը եղել է շահառուների մշակութային գիտելիքների և գեղագիտական ընկալումների ձևավորումն ու զարգացումը, ինչպես նաև արվեստի և մշակութային արժեքների միջոցով նրանց հասարակական վերաինտեգրմանը նպաստելը։
Միջոցառման շնորհիվ շահառուները հնարավորություն են ունեցել հաղորդակից դառնալու մշակութային կյանքին՝ զարգացնելով ստեղծագործական և հոգևոր մտածողությունը: