Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Քաղաքացիական մասնակցություն և ընտրողների կրթություն» թեմայով դասընթացին
մայիսի 11, 2026
Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզային մարմնում հաշվառված թվով 7 շահառուներ մասնակցել են Կապան համայնքի «Երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ-ում կազմակերպված «Քաղաքացիական մասնակցություն և ընտրողների կրթություն» թեմայով մեկօրյա դասընթացին։
Դասընթացը կազմակերպվել էր «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և German Marshall Fund of the United States - Transatlantic Foundation (Black Sea Trust for Regional Cooperation)-ի ֆինանսական աջակցությամբ։ Միջոցառման աշխատանքներին աջակցել է նաև «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն, որը Ծառայության հետ համագործակցության շրջանակներում նպաստում է շահառուների վերասոցիալականացմանն ու վերաինտեգրմանը։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել շահառուների իրավագիտակցությունը, նպաստել նրանց ընտրական իրավունքի և պարտականությունների վերաբերյալ իրազեկվածության ամրապնդմանը, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ժողովրդավարական թվային հարթակների նկատմամբ։ Մասնակիցները ծանոթացել են e-draft և e-request հարթակների հնարավորություններին, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ներգրավվելու որոշումների կայացման գործընթացներում։
Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր։