Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի այցելությանը

հուլիսի 22, 2026

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ հուլիսի 10-ին կազմակերպվել է այց «Հայ Արտ» մշակութային կենտրոն, որին մասնակցել է թվով 6 շահառու։

Այցի շրջանակում մասնակիցները դիտել են իսլանդացի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը, ծանոթացել ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններին և ներկայացված ստեղծագործություններին։

Ցուցահանդեսի ավարտին տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում շահառուները կիսվել են իրենց տպավորություններով և անդրադարձել արվեստի՝ որպես ինքնարտահայտման և ինքնաճանաչման միջոցի կարևորությանը։

Այցը մասնակիցների համար դարձավ ոչ միայն մշակութային նոր փորձառություն, այլև հնարավորություն՝ նոր տեսանկյունից ընկալելու արվեստը, կիսվելու սեփական մտքերով և ստանալու դրական հույզեր։