Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները մասնակցել են «Ապրումակցող հաղորդակցություն» թեմայով դասընթացին

հունիսի 19, 2026

Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրերի շրջանակում Շիրակի մարզային մարմնում հաշվառված թվով 18 շահառուներ մասնակցել են «Ապրումակցող հաղորդակցություն» թեմայով դասընթացին, որը կազմակերպվել էր «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի կողմից և վարել է Գոհար Գրիգորյանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են ոչ բռնի հաղորդակցության հիմնական սկզբունքներին, քննարկել են զայրույթի կառավարման և այն ոչ բռնի ձևով արտահայտելու արդյունավետ մոտեցումները, ինչպես նաև սովորել են տարբերակել դիտարկումը գնահատականից։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սեփական զգացմունքների և կարիքների ճանաչմանն ու հստակ ձևակերպմանը, ինչպես նաև ակտիվ լսելու և ապրումակցելու հմտությունների զարգացմանը։ Գործնական վարժությունների և քննարկումների միջոցով մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու կառուցողական հաղորդակցության կարողությունները և կիրառելու դրանք առօրյա կյանքում։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն շահառուների սոցիալական հմտությունների զարգացման, միջանձնային հարաբերությունների բարելավման և հասարակությունում արդյունավետ վերաինտեգրման գործընթացում։