Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները ծանոթացել են Սարդարապատի հերոսամարտի և ազգային մշակույթի պատմությանը

օգոստոսի 13, 2025

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի նախաձեռնությամբ օգոստոսի 8-ին կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը՝ վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրի շրջանակում։ Միջոցառման նպատակն էր շահառուներին ծանոթացնել հայ ժողովրդի պատմական անցյալին, ազգային արժեքներին և մշակույթին։

Շահառուները ծառայողների ուղեկցությամբ այցելել են «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու հայ ժողովրդի հերոսական էջերին, ազգային ազատագրական պայքարի կարևոր դրվագներին, ինչպես նաև հայոց ավանդույթներին և կենցաղին նվիրված ցուցանմուշներին։

Միջոցառումը նպաստել է շահառուների պատմական գիտելիքների հարստացմանը, մշակութային ինքնության գիտակցմանը և հանրային կյանքի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը։ Մշակութային այցերը շարունակում են մնալ Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրի կարևոր բաղադրիչ, քանի որ դրանք խթանում են մասնակիցների ստեղծագործական մտածողությունը, հաղորդակցման հմտությունները և քաղաքացիական պատասխանատվության զգացումը։