Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները ծանոթացել են գրականության և արվեստի գանձերին

ապրիլի 14, 2025

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագրի շրջանակում Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ այցելություն «Գրականության և արվեստի» թանգարան։

Միջոցառմանը մասնակցել են կենտրոնական մարմնում հաշվառված 16 շահառու։

Թանգարանային այցելության նպատակն էր շահառուներին ծանոթացնել հայ գրականության և արվեստի մշակութային ժառանգությանը, խթանել նրանց ինքնաճանաչումը, ստեղծագործական մտածողության զարգացումը և վերաինտեգրումը հանրությանը։

Հայաստանի գրականության և արվեստի թանգարանում շահառուները հնարավորություն են ունեցել տեսնելու հայ դասական և ժամանակակից գրողների, արվեստագետների ձեռագրեր, նամակներ, հին հրատարակություններ, նկարներ, բեմական հագուստներ և այլ ցուցանմուշներ։

Մշակութային այս նախաձեռնությունը ոչ միայն խթանում է շահառուների հետաքրքրությունը արվեստի և գրականության հանդեպ, այլև նպաստում է վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացմանը։