Հաղորդագրություններ

Պրոբացիայի շահառուները դիտել են «Աբու-Լալա Մահարի» ներկայացումը

դեկտեմբերի 04, 2025

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը շարունակում է իրականացնել վերասոցիալականացման ծրագրեր, որոնք միտված են շահառուների մշակութային զարգացմանը, գեղագիտական հետաքրքրությունների ընդլայնմանը և հանրային կյանքում ակտիվ ներգրավվածությանը։

Ծրագրի շրջանակում կազմակերպվել է այցելություն Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն։ Մարզային մարմնում հաշվառված թվով 5 շահառու, ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, դիտել է «Աբու-Լալա Մահարի» ներկայացումը՝ բեմադրված Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի հիման վրա։

Ներկայացումը ընդգծել է պոեմի խորքային գաղափարները՝ համադրելով խոհափիլիսոփայական բովանդակությունը ժամանակակից բեմական լուծումների հետ։ Թատերական խմբին հաջողվել էր ստեղծել հուզական և արտահայտիչ բեմադրություն՝ պահպանելով Իսահակյանի խոսքի ազնվականությունն ու ստեղծագործության իմաստային ամբողջականությունը։

Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների մշակութային գիտակցության ու գեղագիտական ճաշակի զարգացմանը, ինչպես նաև խթանել նրանց ներգրավվածությունն արվեստի և հասարակական կյանքի տարբեր ձևաչափերում։