Պրոբացիայի շահառուները այցելել են Արտաշատի «Սուրբ Հովհաննես» եկեղեցի
հունիսի 26, 2025
Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային-հոգևոր բնույթի միջոցառում՝ այցելություն Արտաշատի «Սուրբ Հովհաննես» եկեղեցի։ Միջոցառմանը մասնակցել են Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված 11 շահառու։
Միջոցառման ընթացքում շահառուները կիսվեցին իրենց ապրումներով և մտքերով՝ նշելով, որ հոգևորականի հետ շփումը օգնում է վերաիմաստավորել կյանքի փորձությունները, բացահայտել ներքին ուժն ու հավատը ապագայի հանդեպ։
Այցելությունն աջակցեց շահառուների արժեքային կողմնորոշման, քաղաքացիական ինքնագիտակցության ձևավորմանը, ինչպես նաև հոգևոր զարգացման խթանմանը։ Նմանատիպ նախաձեռնությունները կարևոր դեր ունեն վերասոցիալականացման գործընթացում՝ օգնելով վերագտնել վստահությունը ինքն իրենց և հասարակության նկատմամբ։
Վերասոցիալականացման ծրագրի մշակութային և հոգևոր բաղադրիչները միտված են աջակցելու շահառուների հասարակական ինտեգրմանը՝ ներկայացնելով հոգևոր ժառանգությունը որպես վերականգնողական և ոգեշնչող գործիք։