Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել ծառայողների որակավորման ստուգարք
մայիսի 10, 2024
Ապրիլի 25-29-ը Պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել ծառայության կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների և տարածքային մարմինների պաշտոններում նշանակվելու համար որակավորման ստուգարք՝ ՀՀ արդարադատության նախարարի 2024 թվականի հունվարի 17-ի թիվ 5-Ա հրամանով հաստատված կարգին համապատասխան։
Որակավորման ստուգարքը հաղթահարած 20 ծառայող Պրոբացիայի ծառայության մասին օրենքով սահմանված կարգով նշանակվել են համապատասխան պաշտոններին։