Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայությունում կազմակերպվել է կրտսեր, առաջատար և գլխավոր խմբերի աշխատակիցների վերապատրաստման ծրագիր

ապրիլի 06, 2026

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Պրոբացիայի ծառայությունում իրականացվել է 2026 թվականի վերապատրաստման ծրագիր՝ նախատեսված ծառայության կրտսեր, առաջատար և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների համար։

Վերապատրաստման շրջանակում անցկացվել են դասախոսություններ և գործնական պարապմունքներ՝ ուղղված մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը։ Ծրագիրը ներառել է ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման առանձնահատկությունների, անվտանգության միջոցների կիրառման կարգի, վերահսկողության իրականացման մեխանիզմների, վերասոցիալականացման գործընթացի, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ թեմաներ։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել վարչական վարույթի իրականացման հիմունքներին, «e-probation» էլեկտրոնային համակարգի կիրառմանը, ինչպես նաև պրոբացիայի ծառայողի բարեվարքության կանոններին, հաղորդակցման հմտություններին և կոնֆլիկտների կառավարմանը։

Վերապատրաստման նպատակն է բարձրացնել ծառայության աշխատակիցների մասնագիտական կարողությունները և ապահովել պրոբացիայի ոլորտում արդյունավետ և ժամանակակից գործելակերպ։