Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայությունում անցկացվել է շախմատի մրցաշար
նոյեմբերի 19, 2025
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնում կազմակերպվել է շախմատի մրցաշար, որին մասնակցել է Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 8 շահառու։
Մրցաշարի նպատակն էր ստեղծել համագործակցային և առողջ մրցակցային միջավայր, որը կնպաստի պրոբացիայի շահառուների սոցիալական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը, տրամաբանական և ռազմավարական մտածողության խթանմանը, ինչպես նաև նրանց ազատ ժամանակի նպատակային և արդյունավետ կազմակերպմանը։
Միջոցառման ավարտին մրցաշարի լավագույն երեք մասնակիցները գրավել են համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ ստանալով պատվոգրեր։