Պրոբացիայի ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն
ապրիլի 23, 2026
Պրոբացիայի ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի շրջանակում ներկայացվել է ծառայության նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մկրտչյանը։
Խորհրդակցությանը մասնակցել են Պրոբացիայի ծառայության ղեկավար անձնակազմը, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը շնորհավորել է նորանշանակ գլխավոր քարտուղարին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա փորձն ու գիտելիքները կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը։
Կարեն Մկրտչյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է իր մասնագիտական կարողությունները ներդնել ծառայության առջև ծառացած խնդիրների արդյունավետ լուծման և ծառայության գործունեության շարունակական բարելավման գործում։