Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայությունը շարունակում է մշակութային միջոցառումների միջոցով աջակցել շահառուների վերաինտեգրմանը

հոկտեմբերի 13, 2025

Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերասոցիալականացման միջոցառում, որին մասնակցել են մարզային մարմնում հաշվառված թվով 4 շահառու։

Միջոցառման շրջանակում շահառուները այցելել են Իջևանի քաղաքային մշակույթի տուն և մասնակցել Կամերային երաժշտության ֆիլհարմոնիայի վարպետության դասընթացին։

Ծրագրի նպատակն էր խթանել շահառուների մշակութային զարգացումը, ծանոթացնել դասական երաժշտության արժեքներին՝ Ա․ Վիվալդիից մինչև մեր օրեր, ինչպես նաև նպաստել նրանց գեղագիտական ընկալումների ձևավորմանը և հասարակական ինտեգրմանը։

Պրոբացիայի ծառայությունը շարունակաբար իրականացնում է նմանատիպ միջոցառումներ՝ աջակցելով շահառուների վերասոցիալականացմանն ու համայնքային կյանքի լիարժեք ներգրավմանը։