Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայությունը կազմակերպել է շահառուների այցելություն «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան
հունիսի 26, 2024
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները մարզային մարմնում հաշվառված 2 շահառուների հետ միասին հունիսի 13-ին այցելել են «Սևան» ազգային պարկի բնագիտական թանգարան։
Շահառուների վերասոցիալականացման նպատակով թանգարանի աշխատակիցները շրջայցի ընթացքում շահառուներին ծանոթացրել են Սևանի ավազանին հատուկ էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհին, դրանց պատմությանը, ծագմանը և ցուցադրել անհետացման եզրին գտնվող եզակի նմուշներ:
Շահառուները հեռացան տպավորված և վերադառնալու ակնկալիքով։