Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնում հաշվառված շահառուներն այցելեցին Իջևանի «Մայր Հայաստան» հուշարձան

սեպտեմբեր 30, 2026
 

Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնում փորձաշրջանով հաշվառված և վարչական հսկողության ներքո գտնվող շահառուների համար կազմակերպվել է վերասոցիալականացման միջոցառում։

Միջոցառմանը մասնակցած թվով 9 շահառու այցելել է Իջևան համայնքում գտնվող «Մայր Հայաստան» հուշարձան և հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Այնուհետև շահառուները այգում իրականացրել են հանրօգուտ աշխատանքներ։

Միջոցառման նպատակն էր շահառուների մոտ ձևավորել և ամրապնդել հայրենասիրական արժեքներ, պատմական հիշողության և քաղաքացիական պատասխանատվության զգացում, ինչպես նաև խթանել նրանց ակտիվ մասնակցությունը համայնքային կյանքին։

Հանրօգուտ աշխատանքներին մասնակցությունը շահառուներին հնարավորություն է տալիս իրենց ներդրումն ունենալու համայնքի բարեկարգման գործում և զգալ հասարակության համար օգտակար լինելու կարևորությունը։ Սա նպաստում է նրանց սոցիալական ներառմանը և հասարակությանը վերաինտեգրմանը։