Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Բանտային և պրոբացիոն ծառայությունների ղեկավարների 31-րդ համաժողովին
հունիսի 07, 2026
Սույն թվականի հունիսի 3-4-ը Մալթայի Հանրապետության Վալետա քաղաքում կայացել է Եվրոպայի խորհրդի Բանտային և պրոբացիոն ծառայությունների ղեկավարների 31-րդ համաժողովը (CDPPS), որին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության Պրո բացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը։
«Հատուկ կարիքներ և խոցելիություններ ունեցող անձինք» խորագրով համաժողովի շրջանակում քննարկվել են հետևյալ թեմաները՝
• ազատությունից զրկված և պրոբացիոն վերահսկողության ներքո գտնվող օտարերկրացիների առանձնահատուկ կարիքները,
• կանանց նկատմամբ կիրառվող պատժի և այլընտրանքային միջոցների առանձնահատկությունները,
• տարեց անձանց հետ աշխատանքի մարտահրավերներն ու լավագույն փորձը,
• բանտային և պրոբացիոն ծառայությունների միջև համագործակցության արդյունավետ մեխանիզմները,
• վերասոցիալականացման և համայնք վերադառնալու գործընթացում միջգերատեսչական համագործակցության դերը։
Համաժողովի ավարտական «Նայելով առաջ» քննարկմանը որպես բանախոս հանդես է եկել նաև Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի պրոբացիոն համակարգում իրականացվող բարեփոխումները, խոցելի խմբերի հետ աշխատանքի փորձը և միջազգային համագործակցության կարևորությունը։
Ելույթի ընթացքում ընդգծվել են՝
• պրոբացիայի ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները,
• խոցելի խմբերի կարիքներին ուղղված ծրագրերի զարգացումը,
• վերասոցիալականացման գործընթացում անհատական մոտեցումների կիրառումը,
• եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման կարևորությունը,
• պրոբացիոն ծառայությունների դերի բարձրացումը կրկնահանցագործության կանխարգելման և հասարակական անվտանգության ապահովման գործում։
Համաժողովը կարևոր հարթակ էր եվրոպական երկրների մասնագետների միջև փորձի փոխանակման, ոլորտային մարտահրավերների քննարկման և համագործակցության նոր հնարավորությունների ձևավորման համար։