Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը բանախոսել է «Իրավունքի ամառային դպրոց 2026» ծրագրի շրջանակներում

օգոստոսի 10, 2026

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց» 2026 ծրագրի շրջանակում ապագա իրավաբանները լայն հնարավորություն են ստացել ծանոթանալու արդարադատության ոլորտի առանցքային ինստիտուտներին, իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության գործառույթներին ու նշանակությանը:

Ուսանողների հետ հանդիպմանը բանախոսությամբ հանդես է եկել Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը՝ ներկայացնելով «Պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական արդարադատություն. Պրոբացիայի ծառայության դերը արդարադատության համակարգում» թեման:

Բանախոսության ընթացքում Ծառայության պետն անդրադարձել է վերականգնողական արդարադատության հայեցակարգին, ծառայության առանցքային դերակատարմանը, ինչպես նաև պատժողական քաղաքականությունից դեպի անձի վերասոցիալականացում տանող ժամանակակից մոտեցումներին:

Հանդիպման ավարտին անցկացվել է ակտիվ քննարկում, որի ընթացքում ուսանողները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները՝ ծառայության գործառույթների, շահառուների հետ տարվող վերականգնողական աշխատանքների և հետագա զարգացման ծրագրերի վերաբերյալ։