Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանն այցելել է Տավուշի մարզային մարմին

օգոստոս 24, 2026

Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանն այցելել է Տավուշի մարզային մարմին, որտեղ ծառայողների հետ քննարկել է շահառուների վերասոցիալականացման գործընթացում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպել է աշխատաժողով՝ Տավուշի մարզում գործող հասարակական կազմակերպությունների, Մարզպետարանի և Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկումների արդյունքում նախանշվել են շահառուների անհատական կարիքներին համապատասխան աջակցության մի շարք ուղղություններ՝ աշխատանքի տեղավորման, սոցիալական աջակցության, ինչպես նաև կրթական և մասնագիտական հմտությունների զարգացման ծրագրերի միջոցով։ Մասնավորապես՝ քննարկվել են կարի ուսուցման, նկարչության, փորագրության և այլ ուղղություններով դասընթացների կազմակերպման հնարավորությունները։

Նույն օրը Տավուշի մարզային մարմնում հաշվառված թվով 9 շահառու մասնակցել է «Սթրեսի կառավարում» թեմայով դասընթացի՝ հոգեբան Մանե Սարգսյանի մասնակցությամբ։ Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել սթրեսի պատճառներին, կառավարման մեխանիզմներին և հաղթահարման ուղիներին՝ գործնական վարժությունների և ինտերակտիվ քննարկումների միջոցով։

Պրոբացիայի ծառայությունը կարևորում է համայնքային և միջգերատեսչական համագործակցության զարգացումը՝ շահառուների սոցիալական ներառման և կայուն վերասոցիալականացման հնարավորությունները ընդլայնելու նպատակով։