Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը մասնակցել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի գենդերային հիմքով բռնության փորձագիտական խմբի հանդիպմանը

հունիսի 18, 2026
Սույն թվականի հունիսի 8-9-ը Պորտուգալիայի Հանրապետության Լիսաբոն քաղաքում կայացել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի (CEP) «Պրոբացիայում գենդերային հիմքով բռնության» փորձագիտական խմբի հանդիպումը, որին մասնակցել է Ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը՝ որպես փորձագիտական խմբի անդամ։
 
Հանդիպումը համախմբել էր Եվրոպայի տարբեր երկրների պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների և գործընկեր կազմակերպությունների փորձագետների՝ նպատակ ունենալով ամրապնդել գենդերային հիմքով բռնության նկատմամբ համակարգերի արձագանքը և խթանել ոլորտային միջազգային համագործակցությունը։

Եռամյա գործունեության արդյունքներն ամփոփող հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ հիմնական թեմաները՝
• աշխատակիցների մասնագիտական բարեկեցության և դիմակայունության խթանումը,
• համայնքային իրազեկման և կանխարգելիչ աշխատանքների արդյունավետ մեխանիզմները,
• շահառուների և տուժած անձանց ներգրավվածությունը վերականգնողական գործընթացներում,
• գենդերային հիմքով բռնության դեպքերի կառավարման ոլորտում եվրոպական երկրների փորձի փոխանակումը,
• պրոբացիոն ծառայությունների կարողությունների զարգացմանն ուղղված գործիքների և ուղեցույցների մշակումը։

Հանդիպման շրջանակում փորձագիտական խմբի անդամները ներկայացրել են իրենց կողմից մշակված գործնական նյութերը, որոնք նախատեսված են աջակցելու պրոբացիայի ծառայությունների աշխատանքին գենդերային հիմքով բռնության դեպքերի կանխարգելման, գնահատման և արդյունավետ կառավարման գործընթացներում։

Միջազգային այս ձևաչափով համագործակցությունը կարևոր հնարավորություն է հայաստանյան պրոբացիայի համակարգի համար՝ եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրման, մասնագիտական կապերի ընդլայնման և գենդերային հիմքով բռնության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման տեսանկյունից։