Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը դասախոսությամբ հանդես է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

հունիսի 15, 2026

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մշակութային ինքնագործ միավորման անդամ դատապարտյալների հրավերով Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Պրոբացիայի համակարգը Հայաստանում․ վերասոցիալականացման հնարավորություններն ու իրավական մեխանիզմները» թեմայով։

Դասախոսության ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում գործող պրոբացիայի համակարգի հիմնական գործառույթները, վերասոցիալականացման հնարավորությունները, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նշանակությունն ու կիրառման մեխանիզմները, ինչպես նաև ազատազրկման հետ չկապված պատժատեսակների և հարկադրանքի միջոցների կիրառման սկզբունքները։

Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման ձևաչափով, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատապարտյալների վերասոցիալականացման իրական հնարավորություններին, հասարակություն վերաինտեգրվելու գործընթացին առնչվող հարցերին։

Քննարկման ընթացքում դատապարտյալները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, որոնց շուրջ ծավալվել է բաց և կառուցողական երկխոսություն։